Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Իսկ երկրում արդեն «բեսպրեդել» է

Իսկ երկրում արդեն «բեսպրեդել» է
13.04.2024 | 12:11

Դուք կընտրեք մեկին, իշխանությունները կնշանակեն ուրիշի:

Կարմիր բանտիկով «չագուչն» իրենց ձեռքին է, ինչ ուզեն կանեն:
Կուզեն՝ բերման կենթարկեն, կուզեն՝ կձերբակալեն ու կկալանավորեն, քրեական գործեր «կշուլալեն, կբլանդեն», կուզեն քաղբանտարկյալ կսարքեն:
Գնդակն էլ է իրենցը, դարպասն էլ:
Ինչքան ուզում եք Աժ-ում ընդդիմադիր ներկայացեք ու մտահոգ դեմք ընդունեք՝ «շունը հաչի, քարավանը գնա»: Դուք էլ, Սիզիփոսի նման, ԱԺ-ում երեք տարի է քամի եք անում՝ անօգուտ ու աննպատակ:
Լապտերիկով ու քայլքով՝ խիստ սահմանադրական ճանապարհով:
Իսկ երկրում արդեն «բեսպրեդել» է՝ ավազակային հարձակումներով ու տեռորիստական ակտերի ահազանգերով:
Պողոսնե՛ր, եկել է գոտիները խիստ ձգելու կամ էլ փախչելու, երկիրը լքելու, մկրատով երկիրը վերաձևելու, դուխով գաղթական դառնալու ժամանակը:
Ջաններդ յուղեք:
Կեցցե՛ «չագուչը» ոչուփուչ:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 1064

Մեկնաբանություններ